«Դուք՝ Իլհամ Ալիև, շատ լավ գիտեք, թե ինչու չկա այդ հուշարձանը Երևանի կենտրոնում, սեպտեմբերի 27-ին Բաքվում քայլերթին Ձեր մասնակցությամբ ձեր զոհերի նկարների թիվը վկա։ Հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը ոչ մի տեղ չի կորել, Շաքիի Անի Ավետիսյանի ինքնազոհությունը վկա։ Ձեր դիմաց նստող և նվաստացող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ»,-Իլհամ Ալևի հայտարարությանը, թե Երևանի կենտրոնում հաղթանակի երրորդ կամարի կանգնած չլինելը միայն իրենց բարի կամքի դրսևորումն է, այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Պատգամավորն ահազանգեց՝ իշխանությունները, փորձելով փակել Արցախի էջը, բացում են Սյունիքի էջը․ «Բացում են այլ էջեր, և սա ձեր հանձնվողականությունն է։ Շաքիի ողբերգությունը https://www.aravot.am/2026/10/01/1583771/ փաստացի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համապատասխան մարմինների հանցավոր անգործության հետևանք է»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: