ԱԺ ընտրությունների ժամանակ Նուբարաշենի 10/51, Աբովյան գյուղի 12/13, Ագարակի 35/65 տեղամասերի ընտրողների քվեն անտեսվել է. «Անկախ դիտորդ»

Պաշտպանե՛ք ձեր ընտրական իրավունքը

«Անկախ դիտորդ» դաշինքը գտնում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13, Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերի ընտրողների քվեն անտեսվել է, ինչով կոպտորեն խախտվել է՝ իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունքը։

Այս եզրահանգմանը մենք գալիս ենք ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրության արդյունքում։

Եթե դուք այս տեղամասերի ընտրող եք կամ ճանաչում եք այդ տեղամասերի ընտրողներից որևէ մեկին, գրեք մեր էջին կամ զանգահարեք 077032268 հեռախոսահամարին։

Անկախ դիտորդ դաշինքի անդամ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստ է ստանձնել Եվրոպական դատարանում ձեր իրավունքների պաշտպանության գործը։

Անկախ դիտորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment