ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։
Հանդիպումը կայացել է Հայաստանում դեսպանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ալեն դը Մյուզյեին Հայաստանում իրականացրած դիվանագիտական գործունեության համար և նրան հետագա հաջողություններ մաղթել։