Այնպես եք անում, որ մարդ չգնա այնպիսի եկեղեցի, որտեղ քահանան ձերոնքական է․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հիմա ՔՊ-ա մեդ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, «Տաշիրից» կոշիկ չառնե՞ն, որ սեփականատերը Սամվել Կարապետյանն է»։ Նման հարցադրումներ ՀՀ ԱԺ ամբիոնից կատարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանի ելույթի այն դրվագին, որ Ռուբինյանը պատմական է համարել մի ֆուտբոլային ակումբի Ռվրոպայի լիգա մուտքը, որի սեփականատերը Սամվել Կարապետյանն է։
ԱԺ նախագահն ընդգծեց, որ ֆուտբոլն ու քաղաքականությունը տարբեր բաներ են և դրանք չպետք է խառնել միմյանց հետ։
«Տիկին Գասպարյան նույնիսկ այն ժամանակներում, երբ որ ես թեժ ընդդիմադիր էի, ասենք 2008 թվականի մարտի 2-ին, այդ ժամանակ «Փյունիկի» սեփականատերը Ռուբեն Հարյապետյանն էր՝ ավտորիտար իշխանության կարկառուն ներկայացուցիչ, բայց դա ինձ չէր խանգարում «Փյունիկին» աջակցելուց, ես գնում էր ստադիոն, գոռում էի «Փյունիկ», որովհետև ֆուտբոլնն ու քաղաքականությունը մի քիչ տարբեր բաներ են։ Հասկացանք սեփականատերը «Արարատ Արմենաիյաի» Սամվել Կարապետյանն է։ Ես մեղավո՞ր եմ, որ ինքն է»,-ասաց Ռուբինյանը՝ հավելելով․ «Սամվել Կարապետյանը չէ, որ պարգևել է իմ երազանքը։ Իմ երազանքը պարգևել են ֆուտբոլ խաղացողները, մարզիչը, մի քիչ էլ թիմի բժիշկը»։
ԱԺ նախագահի խոսքով՝ ընդդիմադիրները դիլեմայի առաջ են կանգնեցրել նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին։
«Եկեղեցու հարցում նույնիսկ, որ փաստացի պետը ձեր թիմակիցն է, այնպես եք անում, որ մարդ չգնա այնպիսի եկեղեցի, որտեղ քահանան ձերոնքական է»,-ասաց Ռուբինյանը։