Հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

https://arm.sputniknews.ru/20261006/haj-ashakertnery-4-medal-en-nvatshel-astghagitutjan-ev-astghafizikaji-mijazgajin-olimpiadajum-107755647.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107755500_0:0:1280:960_1920x0_80_0_0_0ed949d77a45fe9ed87af03e9692c170.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դպրոց, օլիմպիադա, մեդալ

հայաստան, դպրոց, օլիմպիադա, մեդալ

Բաժանորդագրվել

ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող դպրոցականները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադան անցկացվել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը, օլիմպիադային մասնակցել է 64 երկրի 320 աշակերտ (յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 աշակերտ)։

Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը, Նատալի Մարգարյանը և Բագրատ Բագրատյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտ Էմիլ Հարությունյանն ու «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի սան Դավիթ Բադալյանը:

ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Ռուզաննա Շիրոյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Նատալի Մարգարյանը, Բագրատ Բագրատյանը և Էմիլ Հարությունյանը։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտակի, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արտաշես Մկրտչյանը (ԵՊՀ, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամ) և Արտավազդ Հարությունյանը (ԵՊՀ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց)։

2025 թ.-ի Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հնդկաստանի Մումբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 1 բրոնզե մեդալների։

Վանաձորցի շրջանավարտը կույրերի համար ձայնային օգնականի նախագիծ է ստեղծել

Leave a comment