Նաիրիի համայնքային ոստիկանների կասկածը հաստատվեց․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ ու թմրանյութ

Նաիրիի համայնքային ոստիկանների կասկածը հաստատվեց․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ ու թմրանյութ

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն, նաև ձեռք է բերում և օգտագործում է թմրանյութ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունը ստուգելուց հետո համայնքային ոստիկանները սեպտեմբերի 29-ի երեկոյան, Քասախ գյուղի գերեզմանների մոտ, որտեղ կայանված էր 36-ամյա տղամարդու ավտոմեքնան, թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալեցին նրան։ Այդ պահին նա ինչ-որ փաթեթ նետեց գետնին։

Տարածքը վերցվեց հսկողության, իսկ տղամարդը ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված փաթեթներում կային 10 և 7 գրամ մարիխուանայի նմանվող ու 2 գրամ կրիստալի նմանվող զանգվածներ, իսկ նրա վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց յոթ փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակ և կռփազենք։

Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները պարզվում են։

Leave a comment