Գեղարքունիքում 2–րդ դասարանի աշակերտին ծեծելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

https://arm.sputniknews.ru/20261006/gegharquniqum-2rd-dasarani-ashakertin-tsetselu-depqi-artiv-qreakan-varujt-e-nakhadzernvel-107755277.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գեղարքունիքի մարզ, աշակերտ, երեխա, քրեական գործ

հայաստան, գեղարքունիքի մարզ, աշակերտ, երեխա, քրեական գործ

Բաժանորդագրվել

Ուսուցչուհին ասել է, որ զղջում է կատարվածի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում աշակերտուհու նկատմամբ ուսուցչի կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով»,– նշեցին ՔԿ–ից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը հայտնեց, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։

Երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։

Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսուցչուհին և տվյալ դպրոցի տնօրենը հրավիրվել են իրենց մոտ, և ուսուցչուհին խոստովանել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ արդեն ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից էլ ընդգծեցին` տվյալ տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել։

Leave a comment