ԿԳՄՍՆ-ն դպրոցի տնօրենին հանձնարարել է քայլեր ձեռնարկել աշակերտուհուն ծեծի ենթարկելու դեպքով

ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է դպրոցի տնօրենին համապատասխան քայլեր ձեռնարկել աշակերտուհու նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքի առնչությամբ և արդյունքների մասին տեղեկացնել գերատեսչությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից, տեղեկացնում է Auroranews.am-ը:

«Սահմանված ընթացակարգի համաձայն՝ տնօրենը պետք է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջի, անհրաժեշտության դեպքում կիրառի համապատասխան կարգապահական միջոց, և արդյունքները ներկայացնի մեզ։ Այս գործընթացը կարող է տևել մի քանի օր»,- հայտնել են նախարարությունից։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած արտառոց միջադեպի վերաբերյալ։ Տվյալ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատները պնդել են, որ ուսուցչուհին դասասենյակում ֆիզիկական բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ։

Leave a comment