2-րդ դասարանի երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ ներկայացվում է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին բռնություն է կիրառել։

Այս մասին Araratnews-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ 

Կոմիտեի փոխանցմամբ՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Leave a comment