Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին ընդգծել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը ներկայումս չի քննարկվում։
«Այս պահին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգում չէ», – հայտարարել է նա Ռեյկյավիկում՝ Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդյուր Կատրին Գունարսդոթիրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուբիոն շեշտել է, որ Վաշինգտոնն այժմ կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցման վրա։ Նա նշել է հակամարտության կարգավորման գործում կառուցողական դեր խաղալու ԱՄՆ-ի ձգտումը։