Իրանի խորհրդարանում գրանցվել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի իմպիչմենտի նախագիծը։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, այս մասին ասել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին։ Նրա խոսքով՝ պատգամավորներից մեկը գրանցել է իմպիչմենտի նախագիծը, սակայն փաստաթուղթը դեռևս չի փոխանցվել խորհրդարանի նախագահությանը։
Նշենք, որ Արաղչիին մեղադրում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի ընթացքում միջնորդների միջոցով ամերիկյան կողմի հետ չամրագրված բանակցություններ վարելու մեջ։