https://arm.sputniknews.ru/20260213/odi-jermastitshany-ksksi-bardzranal-eghanaki-tesutjun-98733047.html
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
Առանձին հատվածներում և Երևանում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T08:06+0400
2026-02-13T08:06+0400
2026-02-13T08:06+0400
եղանակի տեսություն
եղանակ
եղանակը հայաստանում
օդի ջերմաստիճան
քամի
անձրև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/12/84098613_0:149:1600:1049_1920x0_80_0_0_752a676c66759f4ae1e9ce9e442e4eb6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Նշվում է, որ փետրվարի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13- 16 մ/վ արագությամբ։ Առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ։ Առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։Երևան քաղաքում փետրվարի 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում փետրվարի 13–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4…+6 աստիճան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/12/84098613_2:0:1598:1197_1920x0_80_0_0_e3e96947c97b0b4f9d86bd305b915118.jpg.webp
եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև
եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև
Առանձին հատվածներում և Երևանում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Նշվում է, որ փետրվարի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13- 16 մ/վ արագությամբ։ Առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ։ Առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում փետրվարի 13–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4…+6 աստիճան։