Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Քաղաքականություն

06.10.2026 | 14:41

Հայտարարվել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը։ 2026 թվականի մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալցենին։

«Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան որոշել է ֆիզիկայի 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել Ֆրենսիս Հալցենին՝ «IceCube նեյտրինային աստղադիտարանին ունեցած վճռորոշ ավանդի և աստղաֆիզիկական ծագում ունեցող բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման համար»,- ասվում մրցանակի X-ում գրառման մեջ։

Հալցենը հիմք է դրել աստղագիտության բոլորովին նոր ուղղության համար։ Նրա գաղափարն այն էր, որ Հարավային բևեռի սառցադաշտերի սառույցն օգտագործվի նեյտրինոներ կոչվող առեղծվածային մասնիկները որսալու համար։ Արդյունքում ստեղծվել է  IceCube նեյտրինային աստղադիտարանը, որը կարող է հետևել հեռավոր տիեզերքից եկող նեյտրինոներին։ Հալցենը հասկացել էր, որ Հարավային բևեռի սառույցը կարելի է օգտագործել նեյտրինոներին հետևելու համար։ Դրանք մասնիկներ են, որոնք չափազանց թույլ են փոխազդում նյութի հետ, ուստի հատկապես դժվար է դրանք հայտնաբերել։

Նա վճռորոշ դեր է ունեցել IceCube նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում։ Այն իրենից ներկայացնում է մեկ խորանարդ կիլոմետր ծավալով սառցե խորանարդ՝ լուսային տվիչներով հագեցած։ IceCube-ի միջոցով գիտնականները կարող են գրանցել հեռավոր տիեզերքում չափազանց բարձր էներգիա ունեցող գործընթացների հետևանքով առաջացած նեյտրինոները։

2025 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին դարձել Ջոն Քլարկը, Միշել Դևորեն և Ջոն Մարտինիսը՝ «մակրոսկոպիկ մակարդակում քվանտային թունելավորման հայտնագործության համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment