«Եթե ես կողմնապահություն անեի, ես ձեզ վստահեցնում եմ՝ ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր։ Ես կողմնապահություն չեմ արել, եւ դրանով այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որը կարող էր ստանալ։ Ընդհանուր առմամբ, բնականաբար շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ ցավոք՝ տեղի ունեցածն արդյունք է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված, անընդհատ սադրում են իրավիճակը նիստերի դահլիճում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։
«Ինչ վերաբերում է ընդդիմության ասածին, որ սրանով ուշադրություն ենք շեղում կարեւոր օրակարգային հարցերից, ես խորհուրդ եմ տալիս բոլորին նիստի սկիզբը դիտել ու տեսնել, թե այդ ի՞նչ կարեւոր օրակարգային հարցերից էին խոսում մեր հարգելի ընդդիմադիր գործընկերները»,- հավելեց Ռուբինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: