Սպասվում է մերկասառույց, առանց տեղումների եղանակ (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Փետրվարի 13-ի առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ը գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-16-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
     Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Եղանակը մարզերում

Երևան քաղաքի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 16.4°C (1979թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 22.6°C (1972թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան -1.8°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Leave a comment