2027-ի բյուջեի նախագիծն ուղարկվեց ԱԺ

ՀՀ կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Բյուջեի ուղերձի համաձայն՝ գլխավոր նպատակը տնտեսական զարգացումն ու սոցիալական քաղաքականությունն ավելի սերտորեն կապելն է։

Թվերով՝ խոշոր հատկացումներն ու ծրագրերը

  • 60 մլրդ դրամ — Կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճարի համար (2026թ. համեմատ աճը՝ +40 մլրդ դրամ)։

  • 54 մլրդ դրամ — Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական, կեցության և բնակարանային աջակցության համար։

  • 22 մլրդ դրամ — Հայտարարատու ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի փոխհատուցման համար (2026թ. 10 մլրդ դրամի փոխարեն)։

  • 6.8 մլրդ դրամ — «Ակադեմիական քաղաք» ծրագրի շինարարության և խորհրդատվական ծառայությունների համար։

  • 3.5 մլրդ դրամ — Arca համակարգով անկանխիկ վճարումների հետվճարի համար։

  • 1.6 մլրդ դրամ — Անհուսալի վարկեր ունեցող և աշխատաշուկայից դուրս մնացած անձանց աջակցության համար։

Ինչու է դա կարևոր Բյուջեի նախագծով շեշտը դրվում է ինչպես սոցիալական պաշտպանվածության և անկանխիկ գործառնությունների խրախուսման, այնպես էլ կրթական ու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վրա։

Առանցքային այլ ուղղություններ

  • Կրթություն. 159 դպրոցի և 4 մանկապարտեզի կառուցում/վերանորոգում, ատեստավորված մանկավարժների աշխատավարձերի աճ։

  • Ճանապարհաշինություն. ~260 կմ ճանապարհի և 8 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգում, 120 կմ-ի միջին նորոգում։

  • Առողջապահություն. 2027թ. հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողները։

  • Տնտեսական աջակցություն. Պետական աջակցություն ԲՏ, գյուղատնտեսության (լիզինգ, ինտենսիվ այգիներ, անասնապահություն) և ավիացիայի (նոր ուղղություններ բացող ավիաընկերություններին) ոլորտներին։

  • Բնակարանային. 34,555 շահառուի համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում։

Leave a comment