Քաղաքականն շարժման անունը դրել եք «Սրբազան» ու ձեզ կոչո՞ւմ եք քրիստոնյա ու եկեղեցու պաշտպան. Արման Եղոյանը՝ ըդդիմությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ի՞նչ է, եթե ոչ ծայրաստիճան երեսպաշտություն, հանրային ծառայողների կողմից ինչ-որ քաղաքական ցույցին մասնակցելու մասին հարցեր տալը այնպիսի մարդկանց կողմից, ովքեր որևէ խնդիր չեն տեսել եպիսկոպոսի գլխավորած քաղաքական շարժման մեջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն գնահատականներին, որ հանրային ծառայողի մասնակցությունը քաղաքական ցույցերին, քաղաքական չեզոքության խախտում է համարվում:
«Դուք չեք կարող նման հարցեր տալ, ոչ թե որովհետև նման իրավունք չունեք, այլ որովհետև դուք դրան հակառակ գործընթաց եք պաշտպանել: Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու գործող նվիրապետական բարձր դաս ունեցող հոգևորականը կարող է քաղաքական շարժում սկսել, անունն էլ դնել «Սրբազան»: Հասկանում եք սա ինչ է նշանակում, որ քաղաքական շարժման անունը դրված է «Սրբազան»: Հետո էլ այստեղ Աննա Գրիգորյանը, դաշնակցականները, մյուսները առանց վատ զգալու կրկնո՞ւմ եք սա: Հետո էլ ձեզ կոչո՞ւմ եք քրիստոնյա ու եկեղեցու պաշտպան: Քաղաքական շարժման անունը «Սրբազան» դնողներ՞դ»,-ասաց պատգամավորը: