Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Ռուսաստանի Դաշնության Կամչատկա երկրամասում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել։

Ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել և շրջվել Ժուպանովա լեռնային գետի մոտակայքում։ Անձնակազմի երեք անդամները թեթև վնասվածքներ են ստացել և տարհանվել, հայտնել է «Ռոսավիացիան»։

Օդանավը պատկանում է «Կամչատկայի ավիացիոն ձեռնարկություն» ԲԲԸ-ին։

Leave a comment