Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը
Այնքան գարշելի է տեսնել հայկական աղավաղված ազգանուններով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ապրող մեր` իրականությունից վաղուց կտրված սուտի հայրենասերներին, ովքեր 3000 կմ հեռու 3000 տարի առաջվա քարտեզներ են հրապարակում ու հայրենասիրությունից խոսում. խոսելը լավ` թող խոսեն, բայց վիրավորում են նաև ու հիմարություններ ասում: Դուք ո՛չ դրա իրավունքը, ո՛չ ինֆորմացիան, ո՛չ բարոյական իրավունքը չունեք:
Եկեք ապրեք Հայաստանում, հարկեր վճարեք, ձեր երեխաները թող McDonald’s-ի փոխարեն գնան սահման կանգնեն, Արարատի նկարի փոխարեն իրականը տեսնեն, բարձրանան Արագած խաշ ուտեն, իսկ եթե ուզում են բան անեն, թող թողնեն իրենց կոմֆորտ աշխատավարձները, գան այստեղի` այդքան քննադատված իբր բարձր պարգևավճարներով ու աշխատավարձով աշխատեն:
Քանի դեռ չեք անում դա, մեր երկրից, մեր երկրի քաղաքականությունից հեռու մնացեք: Լեզուներդ էլ կարճ պահեք. դուք ընտրել եք Հայաստանից հեռու մնալ, դե` հեռու մեզանից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: