ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը կարող է աջակցություն առաջարկել Ռուսաստանին՝ կապված Իրկուտսկի մարզում անհայտ ծագման թոքաբորբի հայտնաբերման հետ։
«Մենք կօգնենք։ Մենք միշտ օգնում ենք բոլորին, ովքեր բախվում են նման խնդրի»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Նա նշել է, որ դեռևս չի զրուցել ռուսական իշխանությունների հետ այդ հարցի շուրջ։
Կիրակի օրը «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ սանիտարահամաճարակային իրավիճակն Իրկուտսկի մարզում՝ մասնավորապես Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում, կայուն է։
«Սանիտարահամաճարակային իրավիճակն Իրկուտսկի մարզում և Իրկուտսկ ու Շելեխով քաղաքներում կայուն է։ Միջոցառումների որոշակի համալիր է իրականացվել Սիբիրի և Հեռավոր Արևելքի՝ ժանտախտի դեմ պայքարի իրկուտսկյան ինստիտուտի աշխատակցի մոտ անհայտ ծագման թոքաբորբի դեպքի հայտնաբերումից հետո»,- ասված է հայտարարության մեջ։