https://arm.sputniknews.ru/20261006/gegharquniqum-usucchuhin-tsetsel-e-2rd-dasarani-ashakertuhun-harazatnern-ahazangum-en-107732262.html
Գեղարքունիքում ուսուցչուհին ծեծել է 2–րդ դասարանի աշակերտուհուն․ հարազատներն ահազանգում են
Գեղարքունիքում ուսուցչուհին ծեծել է 2–րդ դասարանի աշակերտուհուն․ հարազատներն ահազանգում են
Sputnik Արմենիա
Ուսուցչուհին ծնողական ժողով է հրավիրել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ նրանք ոչինչ չեն տեսել ու լսել։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T11:59+0400
2026-10-06T11:59+0400
2026-10-06T12:06+0400
երեխա
ծեծ
գեղարքունիքի մարզ
ուսուցիչ
աշակերտ
կրթություն
դպրոց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/02/80151627_0:0:1600:900_1920x0_80_0_0_bb3cd760e1b94d0effd884104dffa466.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատները պնդում են, որ ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցեկ սեպտեմբերի 30–ին։Երեխայի մորաքույրը պատմել է, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է աշակերտուհուն, ինչից հետո երեխան վախեցած դուրս է վազել։ Մորաքրոջ պնդմամբ՝ ուսուցչուհին երեխային վերադարձրել է դասարան և կրկին հարվածել։ Հարազատի խոսքով՝ տուն վերադառնալուց հետո երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, աչքերն էլ՝ ուռած։Ընտանիքը ոստիկանություն չի դիմել։ Հարազատի պարզաբանմամբ՝ երեխայի մայրը չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Ընտանիքը պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։Կայքը գրում է, որ երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան։ Մորաքրոջ փոխանցմամբ՝ այնտեղից իրենց ասել են, որ մեկ ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, և անհրաժեշտ է առնվազն յոթ ծնողի բողոք։Դպրոցի տնօրենությունը դեպքի մասին տեղեկացել է հոկտեմբերի 1-ին։ Ըստ հրապարակման՝ տնօրենը երեխային և նրա մորը հրավիրել է դպրոց՝ իրավիճակը քննարկելու համար։ Ուսուցչուհին, սակայն, հերքել է երեխային ծեծելու վերաբերյալ պնդումները։Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Երեխայի մորաքույրը նաև պնդել է, որ դեպքից հետո ուսուցչուհին շաբաթ օրը ծնողական ժողով է հրավիրել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ նրանք ոչինչ չեն տեսել ու լսել։
գեղարքունիքի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/02/80151627_200:0:1400:900_1920x0_80_0_0_49e38097a2b99eeac5eb04ae71e7c02b.jpg.webp
երեխա, ծեծ, գեղարքունիքի մարզ, ուսուցիչ, աշակերտ, կրթություն, դպրոց
երեխա, ծեծ, գեղարքունիքի մարզ, ուսուցիչ, աշակերտ, կրթություն, դպրոց
Ուսուցչուհին ծնողական ժողով է հրավիրել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ նրանք ոչինչ չեն տեսել ու լսել։
Երեխայի մորաքույրը պատմել է, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է աշակերտուհուն, ինչից հետո երեխան վախեցած դուրս է վազել։ Մորաքրոջ պնդմամբ՝ ուսուցչուհին երեխային վերադարձրել է դասարան և կրկին հարվածել։ Հարազատի խոսքով՝ տուն վերադառնալուց հետո երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, աչքերն էլ՝ ուռած։
«Երեխան այնքան է լացել, որ ընտանիքը ստիպված է եղել նրան տանը պահել։ Սեպտեմբերի 30-ից հետո նա մի քանի օր դպրոց չի հաճախել»,- պատմել է մորաքույրը։
Ընտանիքը ոստիկանություն չի դիմել։ Հարազատի պարզաբանմամբ՝ երեխայի մայրը չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Ընտանիքը պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։
Կայքը գրում է, որ երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան։ Մորաքրոջ փոխանցմամբ՝ այնտեղից իրենց ասել են, որ մեկ ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, և անհրաժեշտ է առնվազն յոթ ծնողի բողոք։
«Չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի բողոքող ծնողների թիվը։ Եթե ուսուցչուհին մի քանի երեխայի է հարվածել, դա նորմա՞լ է, իսկ յոթերորդ երեխայի դեպքում նոր պետք է պատասխանատվությա՞ն ենթարկվի»,- ասել է նա։
Դպրոցի տնօրենությունը դեպքի մասին տեղեկացել է հոկտեմբերի 1-ին։ Ըստ հրապարակման՝ տնօրենը երեխային և նրա մորը հրավիրել է դպրոց՝ իրավիճակը քննարկելու համար։ Ուսուցչուհին, սակայն, հերքել է երեխային ծեծելու վերաբերյալ պնդումները։
Երեխայի մորաքույրը նաև պնդել է, որ դեպքից հետո ուսուցչուհին շաբաթ օրը ծնողական ժողով է հրավիրել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ նրանք ոչինչ չեն տեսել ու լսել։