«Վոլոդյա Հակոբյանը ռեպլիկ է արել, տեսել եմ, որ Ղալումյանը շատ արագ դեպի մեր շարքերն է մոտեցել, փորձել եմ իրեն նստեցնել իր տեղը»․ Վաղինակ Վարդանով

ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների միջեւ սկսված վիճաբանությունն ու ծեծկռտուքը շարունակվեց միջանցքում։ 

RA National Assembly session took place

RA National Assembly session took place

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչից սկսվեց ծեծկռտուքը, ինչո՞ւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը վազեց դեպի ընդդիմադիր պատգամավորները։

RA National Assembly session took place

«Ինձ թվում է՝ դա պետք է պարոն Ղալումյանին հարցնեք, թե ինչո՞ւ ինքը վազեց։ Ես չեմ կարող ասել, թե ինքը ինչ դրդապատճառներով վազեց դեպի մեր կողմ, ես ուղղակի իրեն ասել եմ՝ գնացեք, ձեր տեղը նստեք։ Կռիվը չգիտեմ՝ ինչից է սկսել, պարոն Վոլոդյա Հակոբյանը ռեպլիկ է արել, ես դա չեմ լսել։ Ուղղակի տեսել եմ, որ Ղալումյանը շատ արագ դեպի մեր շարքերն է մոտեցել, փորձել եմ իրեն նստեցնել իր տեղը»,- ասաց Վաղինակ Վարդանովը։

RA National Assembly session took place

Նրա խոսքով՝ ՔՊ կողմից սադրանք է  տեղի ունենում, երբ ԱԺ նստաշրջանի օրակարգ է բերվել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով» ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցը, այն ժամանակահատվածում, երբ թուրք ահաբեկիչը զենքով հատել է ՀՀ սահմանը։

RA National Assembly session took place

«Ինքը զինվորական չէ, ահաբեկիչ է, երբ եկել մտել է մեր տուն ու մեր հայրենակիցներից մեկին այնպիսի վնասվածք է հասցրել, որ այդ մարդը կարող է եւ չքայլի, ինքն ուղղակի ահաբեկիչ է։ Եվ ՔՊ-ն այդ ահաբեկչի թեման փորձում է փակել, հակասահմանադրական քննիչ հանձնաժողով է ստեղծել, դրանով փորձում են շեղել։ Երեւի իրենք էլ համաձայն չեն, որ այդ քննիչ հանձնաժողովը ստեղծեն, երեւի դրանից ելնելով է իրենց էմոցիաները եռում»,- հավելեց Վարդանովը։ Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստանը» չի մասնակցելու այդ հարցի քննարկմանը։

RA National Assembly session took place

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ անվտանգության աշխատակիցները լրատվամիջոցներին խոչընդոտում էին միջանցքում նկարահանում իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment