Քաղաքականություն
06.10.2026 | 11:45
Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ անգամ իրավիճակը լարվեց․ այս անգամ միջադեպի պատճառ դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթը։
Խորհրդարանի ամբիոնից ՔՊ-ական պատգամավորը խոսեց եկեղեցու, Կաթողիկոսի և ընդդիմության կապերի, ապօրինի ֆինանսական շրջանառության և «կուսակրոնության ուխտը դրժելու» մասին՝ պնդելով, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է բոլոր հարցերը։
Չախոյանի ելույթին տեղից արձագանքեցին ընդդիմադիրները, ինչից հետո ԱԺ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև կրկին հրմշտոց սկսվեց։ Դահլիճում ընթացող խառնաշփոթի և հրմշտոցի ժամանակ միմյանց մոտեցան ու քննարկում սկսեցին ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան