Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ որպես տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, հանդիպում են անցկացրել․ հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առևտրաշրջանառության խթանման և առևտրատնտեսական կապերի ամրապնդման ծրագրերը։
Օրակարգում քննարկվել են առևտրի և ներդրումների զարգացումը, ինչպես նաև արդյունաբերության, էներգետիկայի և գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը: Բացի այդ, մասնակիցները քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնումը, բեռնափոխադրումների ծավալների ավելացումը և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետագա զարգացումը։
Երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև փոխշահավետ նոր նախագծեր և միջոցառումներ՝ ռուսական և ադրբեջանական ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որոնք ուղղված են նրանց տնտեսական գործընկերության շարունակական զարգացմանը: