Ազգային ժողովի նիստերի դահլիճում վիճաբանություն և հրմշտոց է տեղի ունեցել՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Էդգար Ղազարյանն իր ելույթում քննադատեց Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը օրակարգում չընդգրկելը՝ պնդելով, թե խորհրդարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում տեղի է ունեցել «ապօրինությունների շարք»։ Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ելույթը՝ նշելով, որ հայտարարությունները չեն վերաբերում օրակարգային հարցին, և անջատեց խոսափողը։ «Եթե պարոն…