Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, սրտի հետ կապված խնդիրների պատճառով վիրահատության կարիք ունի, սակայն ԱՄՆ-ի բանտում բացակայում են նման միջամտությունից հետո լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ պայմանները։
Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է նրա որդին՝ Նիկոլաս Մադուրո Գերան։
Նրա խոսքով՝ Ֆլորեսի մոտ ախտորոշվել է պրոլապս։ Հոկտեմբերի 15-ին նա կդառնա 70 տարեկան։ Մադուրո Գերան կարծում է, որ վիրահատությունից հետո մորը կպահանջվի ապաքինման շրջան, ինչն անհնար է ապահովել նրա կալանքի պայմաններում։