09:23 06.10.2026 (Թարմացված է: 09:29 06.10.2026)
Բաժանորդագրվել
Լրացվում է
Աշոտ Մինասյանը ճաղերի հետևում է անցկացրել մեկ տարի։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթը», ազատ է արձակվել կալանքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նա նշեց, որ որոշումը կայացրել է վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 5–ին։
Հիշեցնենք` «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթը», 2025թ–ի հոկտեմբերի 16–ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։
Նա մեղադրվում էր ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու մեջ։