ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնագրի անհրաժեշտության մասին և զգուշացրել, որ դրա բացակայությունը «տրավմատիկ» կլինի Թեհրանի համար։
«Մենք պետք է համաձայնագիր կնքենք Իրանի հետ։ Հակառակ դեպքում դա շատ տրավմատիկ կլինի, շատ դրամատիկ… Նրանք պետք է համաձայնագիր կնքեին առաջին անգամ։ Դրա փոխարեն նրանք ստացան «Կեսգիշերային մուրճը», և դա շատ տրավմատիկ կլինի Իրանի համար», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։