Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները 2027թ․ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլում` ընդհատելով 9 պարտություններից կազմված անհաջող շարքը։

Վերջին՝ 10-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Պոդգորիցայում մրցեց Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի հետ: Գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերի պատասխան գոլը 64-րդ րոպեին խփեց Միսակ Հակոբյանը։

Ընտրական E խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկուական անգամ պարտվել էր Իտալիայի (1:5, 0:1), Լեհաստանի (0:4, 1:4), Չեռնոգորիայի (1:2,), Շվեդիայի (0:3, 0:1) ու Հյուսիասային Մակեդոնիայի (1:2, 0:2), մեկ անգամ էլ` Չեռնոգորիայի հասակակիցներին։ Հայ ֆուտբոլիստները 1 միավորով գրավեցին վերջին՝ 6-րդ տեղը։ Չեռնոգորիայի Մ-21 հավաքականը 12 միավորով երրորդն է խմբում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment