Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 5 Հոկտեմբեր 2026-ին, Լիբանանի Հանրապետութեան նախագահ Զօրավար Ժոզէֆ Աուն այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին։
Նախագահ Աունի այցելութեան հիմնական նպատակն էր ցաւակցութիւն յայտնել Վեհափառ Հայրապետին՝ եղբօր՝ Աւետիս Քէշիշեանի մահուան առիթով, որ վերջերս մահացած էր Նիւ Եորքի մէջ։
Հանդիպումին ներկայ էին Լիբանանի Երիտասարդութեան եւ Մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեան, Լիբանանի Խորհրդարանի Ելեւմտական եւ Պիւտճէական Յանձնախումբի ատենապետ երեսփոխան Իպրահիմ Քանաան, Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան եւ միաբան հայրեր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: