Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Երևանում երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Էստոնիայի հասակակիցների հետ: Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը պարտվել է 1:3 հաշվով:

Հայաստանի Մ-19 հավաքականի գոլը 17-րդ րոպեին խփել է Մայքլ Ասիրյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Հայաստանի Մ-19 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին։

Leave a comment