2026թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2026թ. հուլիսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 827,895 մարդ, այդ թվում 221,414 պետական և 606,481 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.0% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2026թ. հուլիսին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 141,426 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,835 է, որից պետական՝ 112,660, ոչ պետական՝ 12,175։

Մշակող արդյունաբերություն՝ 96,291 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 57,564 զբաղված, որից պետական՝ 27,750, ոչ պետական՝ 29,814։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 47,884 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Տեղեկատվություն և կապ՝ 46,244 աշխատակից, որից պետական՝ 2,215, ոչ պետական՝ 44,029։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 34,808 աշխատակից, որից պետական՝ 450, ոչ պետական՝ 34,358։

Շինարարություն՝ 46,015 զբաղված, որից պետական՝ 325, ոչ պետական՝ 45,690։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,117 զբաղված, որից բոլորը պետական։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 32,934 աշխատակից, որից պետական՝ 7,303, ոչ պետական՝ 25,631։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,799 զբաղված, որից պետական՝ 5,594, ոչ պետական՝ 1,205։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 27,335 զբաղված, որից պետական՝ 890, ոչ պետական՝ 26,445։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 27,302 զբաղված, որից պետական՝ 4,622, ոչ պետական՝ 22,680։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 26,583 աշխատակից, որից պետական՝ 364, ոչ պետական՝ 26,219։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 25,268 աշխատակից, որից պետական՝ 10,087, ոչ պետական՝ 15,181։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 23,526 աշխատակից, որից պետական՝ 6,363, ոչ պետական՝ 17,163։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,586 աշխատակից, որից պետական՝ 1,524, ոչ պետական՝ 16,062։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,745 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 14,611 զբաղված, որից պետական՝ 1,123, որ պետական՝ 13,488։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,999 աշխատակից, որից պետական՝ 612, ոչ պետական՝ 9,387։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,630 զբաղված, որից պետական՝ 4,459, ոչ պետական՝ 3,171։

Leave a comment