«Սիթիի» հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է (PAN.am)

«Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել, ինչի հետևանքով արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնում է Աննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Արձանագրված խախտումների համաձայն՝ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող սարքավորումներն ու գործիքները պատշաճ կերպով չեն մաքրվել և ախտահանվել։ Արտադրամասի պատերը հարթ մակերես չեն ունեցել և նորոգ վիճակում չեն պահպանվել, ինչի հետևանքով հնարավոր չի եղել դրանք լվանալ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ախտահանել։

«Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը, առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում»,- հայտնում է ՍԱՏՄ-ն։

Տեսչական մարմինը հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանել։

Leave a comment