«Ռոսատոմը» պատրաստ է իր տեխնոլոգիաները կիրառել «Նաիրիտի» տարածքի վնասազերծման համար

https://arm.sputniknews.ru/20261005/rvosatvomy-patrast-e-ir-tekhnvolvogianery-kirarel-nairiti-taratsqi-vnasazertsman-hamar-107707420.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/576/75/5767531_56:0:945:667_1920x0_80_0_0_310a0b92b2a3c270a980a86d6dfc00ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, «ռոսատոմ», նաիրիտ, գործարան, թափոն

հայաստան, ռուսաստան, «ռոսատոմ», նաիրիտ, գործարան, թափոն

Բաժանորդագրվել

Արդյունաբերական տարածքի վնասազերծման նախագծի իրագործելիության ուսումնասիրություն պատրաստելու համար «Ռոսատոմի» ձեռնարկությունը մասնակցում է կապալառուի ընտրությանը:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» պատրաստ է կիրառել իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներն ու իրավասությունները Հայաստանի նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի իրականացման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դաշնային էկոլոգիական օպերատորը, որը մտնում է պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ։

Այժմ «Ռոսատոմի» ձեռնարկությունը մասնակցում է կապալառուի ընտրությանը՝ արդյունաբերական տարածքի վնասազերծման նախագծի իրագործելիության ուսումնասիրություն պատրաստելու համար:

Դաշնային բնապահպանական օպերատորը նշել է, որ նախկին «Նաիրիտի» տարածքը բարդ արդյունաբերական օբյեկտ է։ Նախկին գործարանը, որտեղ կուտակված են քիմիական նյութեր ու թափոններ, գտնվում է բնակելի հատվածի հարևանությամբ: Նման օբյեկտներում աշխատանքը պահանջում է համալիր մոտեցում՝ տարածքի հետազոտությունից և տեխնոլոգիաների ընտրությունից մինչև վտանգավոր նյութերի անվտանգ կառավարում և հետագա երկարաժամկետ վերահսկողություն:

«Ռոսատոմի» հնարավոր մասնակցությունը «Նաիրիտի» խնդիրների լուծմանը քննարկվում է 2022 թվականից։ 2023 թվականին Դաշնային բնապահպանական օպերատորը հայկական կողմի խնդրանքով և սեփական միջոցների հաշվին ուսումնասիրել էր ձեռնարկության տարածքը և գույքագրել կուտակված թափոնները: Ուսումնասիրության արդյունքները և հետագա աշխատանքների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել էին հայկական կողմին:

««Ռոսատոմը» տիրապետում է կուտակված բնապահպանական խնդիրներով բարդագույն օբյեկտների վնասազերծման բոլոր տեխնոլոգիաներին ու կարողություններին և պատրաստ է դրանք կիրառել ամենատարբեր խնդիրների լուծման համար, այդ թվում՝ իրագործել նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքն անվտանգ վիճակի բերելու նախագիծը», – հայտարարել է Դաշնային բնապահպանական օպերատորը:

Ընկերությունում նշել են, որ «Ռոսատոմն» ունի այդպիսի նախագծերի իրականացման փորձ. նման աշխատանքներ են արվել Իրկուտսկի մարզի Ուսոլիե-Սիբիրսկոյեի նախկին «Ուսոլեհիմպրոմ» ձեռնարկության տարածքում։

Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Նաիրիտ» նախագծով աշխատանքները շարունակելու մասին հայտնել էր սեպտեմբերի վերջին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Պետական կորպորացիայում հաստատել են, որ պատրաստ են շարունակել աշխատանքը՝ վտանգավոր թափոնների կառավարման, էկոլոգիական վնասների վերացման և բարդ արդյունաբերական տարածքների ռեկուլտիվացման գործում օգտագործելով կուտակված փորձը:

Հիշեցնենք` 1936 թվականին հիմնադրված «Նաիրիտ» գործարանը հետպատերազմական տարիներին դարձավ քլորոպրենային կաուչուկի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը: Գործարանի աշխատանքը դադարեցվեց 1989-ին, 1993-ին «Նաիրիտը» մասամբ վերագործարկվեց, իսկ 2010-ին վերջնականապես փակվեց:

«Նաիրիտ» գործարանը կապամոնտաժվի. ՀԲ–ն 1,5 մլն դոլար կտա շրջակա միջավայրի բարելավման համար

Leave a comment