Flydubai ավիաընկերության` Դուբայ-Թել Ավիվ թռիչքի օդաչուն, ով դանկահարել էր գլխավոր օդաչուին, ԱՄԷ-ի քննիչներին ասել է, որ հարձակումը նախապես պալանավորած է եղել՝ մինչ Դուբայի պետական ավիաընկերությունում իր աշխատանքի անցնելը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հետաքննությանը ծանոթ պաշտոնյաները։
Հետաքննությանը ծանոթ մեկ այլ աղբյուր նշել է, որ Օմանի քաղաքացի երկրորդ օդաչուն ինքնաթիռի կործանումը պլանավորել էր Թել Ավիվի մոտ գտնվող Բեն-Գուրիոն օդանավակայանում, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչու է մտափոխվել։
Իսրայելցի երկու պաշտոնյաներ հայտնել են, որ երկրորդ օդաչուն քննիչներին ասել է՝ աշխատանքի է դիմել Դուբայի պետական FlyDubai ավիաընկերությունում, երբ փնտրում էր դեպի Թել Ավիվ թռչող ավիաընկերություններ։
Հիշեցնենք, որ Դուբայ-Թել Ավիվ չվերթի ինքնաթիռը առևանգման ազդանշան էր տվել՝ օդաչուների ծեծկռտուքի պատճառով։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։