Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների գնահատման մեջ մասնագիտացված Transfermarkt պորտալը հրապարակել է Իսպանիայի Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված վարկանիշային աղյուսակը: «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը պահպանել է առաջին տեղը:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալի» հինգ և «Բարսելոնայի» չորս խաղացողներ, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» ունի մեկ ներկայացուցիչ:

Լա Լիգայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի

  1. Լամինե Յամալ («Բարսելոնա») – 220 միլիոն եվրո
  2. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») — 200 միլիոն եվրո
  3. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») – 160 միլիոն եվրո
  4. Պեդրի («Բարսելոնա») – 150 միլիոն եվրո
  5. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 130 միլիոն եվրո (- 10 միլիոն)
  6. Յան Դիոմանդե («Ռեալ Մադրիդ») – 120 միլիոն եվրո (+ 30 միլիոն)
  7. Ֆերմին Լոպես («Բարսելոնա») – 110 միլիոն եվրո (+ 10 միլիոն)
  8. Խուլիան Ալվարես («Աթլետիկո Մադրիդ») – 110 միլիոն եվրո (- 10 միլիոն)
  9. Արդա Գյուլեր («Ռեալ Մադրիդ») – 100 միլիոն եվրո (+ 10 միլիոն)
  10. Պաու Կուբարսի («Բարսելոնա») – 100 միլիոն եվրոԴավիթ Եղիազարյան

Leave a comment