ԱՄՆ փոխպետքարտուղար․ Շնորհակալ եմ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար (PAN.am)

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը Հայաստանից հեռանալիս կիսվել է իր տպավորություններով և շնորհակալություն հայտնել Էջմիածնում իրեն հյուրընկալելու համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Անհավանական տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ հիացած եմ Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով։

Շնորհակալություն եմ հայտնում Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար, ինչպես նաև Խոր Վիրապի և Մատենադարանի իմ սիրալիր հյուրընկալողներին»»,- նշել է նա։

Բարնսը ներկա է գտնվել և ելույթով հանդես եկել Հայաստանում տեղի ունեցած Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշին:

Leave a comment