Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը

Քաղաքականություն

05.10.2026 | 16:44

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղեկությունները, որ Էստոնիան զորքեր է տեղափոխում Ռուսաստանի սահմաններին մոտ շրջաններ, հայտարարել է, որ երկիրն ունի անհրաժեշտ հետախուզական հնարավորություններ՝ իր սահմանների երկայնքով իրավիճակին պատշաճ կերպով հետևելու համար։

«Չպետք է կասկած լինի, որ մեր Պաշտպանության նախարարությունը և մյուս համապատասխան ծառայություններն ունեն անհրաժեշտ հետախուզական ներուժ՝ մեր սահմանների շուրջ իրավիճակին պատշաճ կերպով հետևելու և գնահատելու համար»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ռուսական հատուկ ծառայություններն ունեն այս տեղեկությունը հաստատող տվյալներ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Էստոնիան զորքեր է տեղափոխում ՌԴ-ի հետ սահմանին ավելի մոտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment