Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները. Կալաձե

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված բուֆերային գոտի՝ նման Ուկրաինային, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները, որոնք թույլ չտվեցին դա տեղի ունենալ։

Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ուկրաինան արդեն իսկ բնորոշվում է որպես բուֆերային գոտի, ինչը տխուր իրողություն է։ Եթե չլինեին մեր սկզբունքային դիրքորոշումն ու «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»-ի կողմից ներկայումս վարվող քաղաքականությունը, մենք, ցավոք, նույն ճակատագրին կարժանանայինք», – ասել է Կալաձեն։

Չնայած վիրավորանքներին, ճնշումներին, զրպարտանքներին և սպառնալիքներին՝ վրացական իշխանություններին հաջողվել է պաշտպանել երկրի շահերը, վրաց ժողովրդին, տնտեսությունն ու ազգային զարգացումը, հավելել է Կալաձեն։ «Մենք պաշտպանել ենք յուրաքանչյուր քաղաքացու՝ շնորհիվ «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»-ի իրականացրած քաղաքականության», – եզրափակել է նա։

Leave a comment