Պապիկյանը հանձնարարել է ուժեղացնել զինվորական կարգապահության ապահովման աշխատանքները

Հոկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ տեսակապային խորհրդակցություն է անցկացվել՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։

Քննարկումների առանցքում եղել են զորամասերում զինվորական կարգապահությունն ամրապնդելուն, ոչ կանոնադրային հարաբերությունները կանխարգելելուն և բացառելուն ուղղված միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ այլ հարցերի։

Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

Leave a comment