Ամերիկայում քվեարկության գործընթացը ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ում ընտրություններին։

«Այսօր Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկել է 125 միլիոն մարդ։ Արդյունքները հայտնի դարձան քվեարկության ավարտից անմիջապես հետո՝ ՆՈՒՅՆ ՕՐԸ։

Մինչդեռ Դետրոյթում, Ֆիլադելֆիայում, Կալիֆոռնիայում և ԱՄՆ-ի բազմաթիվ այլ քաղաքներում ու նահանգներում, չնայած շատ ավելի քիչ թվով ձայներին, հաճախ շաբաթներ են պահանջվում արդյունքները կեղծելու համար, այսինքն՝ հաշվելու համար։

Ամերիկայում քվեարկության գործընթացը ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է»,- գրել է Թրամփը «Truth Social» հարթակում։

Leave a comment