Սոչիի նախկին քաղաքապետն ու նրա կինը ազատազրկման են դատապարտվել

Բաժանորդագրվել

Տարեսկզբին Սոչիի դատարանը գլխավոր դատախազության ներկայացրած հակակոռուպցիոն հայցով պետության օգտին առգրավեց Կոպայգորոդսկու և նրա մտերիմներին պատկանող մոտ 1,6 մլրդ ռուբլի արժողությամբ գույքը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ կաշառակերության, հանցավոր եկամուտների վատնման ու օրինականացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կոպայգորոդսկուն մեղավոր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում պատժի կրմամբ», – հայտարարել է դատավորը։

Դատարանը նաև 500 մլն ռուբլի տուգանք է նշանակել ու նրան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» պարգևից։

Սոչիի նախկին քաղաքապետի կինը՝ Յանինա Կոպայգորոդսկայան,նույն գործով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Նա պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում։

Քննության վարկածով՝ 2022-2024 թվականներին Կոպայգորոդսկին կնոջ աջակցությամբ առնվազն 26 մլն ռուբլի արժողությամբ երկու հողամաս է հափշտակել Սոչիում, ինչպես նաև առևտրային կառույցների ներկայացուցիչներից 248 մլն ռուբլի կաշառք ստացել՝ հովանավորչության համար։

Տարեսկզբին Սոչիի դատարանը գլխավոր դատախազության ներկայացրած հակակոռուպցիոն հայցով պետության օգտին առգրավեց Կոպայգորոդսկու և նրա մտերիմներին պատկանող մոտ 1,6 մլրդ ռուբլի արժողությամբ գույքը։

Leave a comment