Եթե Վաշինգտոնը կրկին հարվածի, Թեհրանն անհապաղ կարձագանքի․ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Եթե Վաշինգտոնը կրկին հարվածի Իրանին, Թեհրանն անհապաղ կարձագանքի՝ թիրախավորելով ամերիկյան շահերը, հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին։

Իրանցի զինվորականն ընդգծել է, որ որ այդ արձագանքը կհետևի անկախ նրանից, թե Վաշինգտոնը ռազմական գործողություններ կձեռնարկի ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից առաջ, թե դրանից հետո, կամ թե որոշումը կկայացվի ինքնուրույն, թե Իսրայելի պահանջով։

Աբդոլլահին կոչ է արել է Իսրայելին՝ զերծ մնալ նոր ռազմական արշավ սկսելուց՝ նշելով, որ երկրի զինված ուժերը պատրաստ են խափանել նման ծրագրերը։

Leave a comment