Եմենի բանակը գրավել է հուսիների դիրքերը Բաբ ալ-Մանդաբի մերձակայքում

Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը սատարող ուժերը վերահսկողություն են հաստատել Դհուբաբ շրջանի և Թաիզ նահանգի արևմտյան մասում Բաբ ալ-Մանդաբի նեղուցին մերձակա ռազմավարական նշանակության դիրքերի վրա։

Այս մասին Եմենի պաշտոնական «Saba» լրատվական գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ գործողությանը մասնակցել են «Ազգի վահան» ուժերը, «Հսկաներ» (Giants) բրիգադները և ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումները։ Ռազմական ուժերը մարտի մեջ են մտել հուսիների կազմավորումների հետ և հարվածներ հասցրել նրանց դիրքերին ու տեղակայման վայրերին շրջանի տարբեր հատվածներում։

Աղբյուրը նշել է, որ գործողության ընթացքում Եմենի ուժերին հաջողվել է կտրել դեպի Բաբ ալ-Մանդաբի նեղուց տանող մատակարարման ուղիներն ու երթուղիները։

Հոկտեմբերի 4-ին հուսիները բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել մայրաքաղաք Էր-Ռիադում և թագավորության արևելքում գտնվող Խուրայս շրջանում տեղակայված՝ սաուդյան էներգետիկ հսկա «Saudi Aramco»-ին պատկանող օբյեկտներին։ Եմենի հուսիների խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ երկու գործողություններն էլ հաջող են անցել։ Նա պնդել է, որ հարվածները եղել են դիպուկ և խոշոր հրդեհներ առաջացրել նշված օբյեկտներում։ Հուսիները հարձակումները որակել են որպես պատասխան Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների ուղղությամբ Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածների և սպառնացել են շարունակել Սաուդյան Արաբիայի ռազմական և նավթային օբյեկտների ռմբակոծումը։

Սեպտեմբերի 28-ին Եմենի խորհրդարանը հաստատել է Նախագահական ղեկավար խորհրդի նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռաշադ ալ-Ալիմիի՝ հուսիներին հակազդելու նպատակով համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու վերաբերյալ խնդրանքը։

Սեպտեմբերի 11-ին հուսիները վերահսկողություն են հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող Դհուբաբ քաղաքի վրա։ Սեպտեմբերի 10-ին Եմենում Իրանի հետ կապ ունեցող հուսի ապստամբները գրավել են երկրի արևմտյան ափին գտնվող Մոխա նավահանգստային քաղաք

Leave a comment