Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզվում է՝ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։
AzTV-ն Վենսի մեկնաբանություններն անգլերենից թարգմանել է` որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։
Հիշեցնեմ, որ Վենսի և Ալիևի համատեղ ասուլիսի ժամանակ Վենսը կատակել էր՝ ասելով․ «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ` դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»։
Փաստորեն հեգնանքը հասկացել են, ու դա իրենց դուր չի եկել, այն աստիճան, որ մոնտաժել են խոսք»։