Սխալ կլինի քաղաքական, իրավական հետապնդման գործընթացներում հույսով առաջնորդվելը, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Եթե խոսում ենք մաքուր իրավական պրոցեսի մասին, ի սկզբանե չէր կարող լինել մեղադրանք կամ խափանման միջոց։
Երկու ամիսը լրանալուց մոտավորապես 5 օր առաջ վարույթն իրականացնող մարմինը պետք է փորձի դատարանին ներկայացնել նոր համոզիչ փաստարկներ, որ, ըստ իրենց, կալանքը պետք է երկարաձգվի։ Տեսնելով այն որակը, ինչը ներկայացվել է առաջին անգամ, տեսնելով գործի դատարկությունն ու տվյալների բացակայությունը՝ խիստ կասկածում եմ՝ ինչ է քննչականը բերելու ու ներկայացնի դատարան։
Բնականաբար, փորձելու են, ու ոչ ոքի մոտ 1 ամսվա ընթացքում խիղճը չի արթնանալու»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ շուտով կլրանա 2-րդ ամիսը, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։