Եգիպտոսում տղամարդ վերջին պահին բռնել է պատուհանից ընկնող երեխային․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եգիպտոսի Գիզա նահանգի մի բնակիչ վերջին պահին բռնել է երկրորդ հարկի պատուհանից վայր ընկնող փոքրիկ երեխային։ Փրկության պահը ֆիքսվել է տեսահսկման տեսախցիկների կողմից և արագորեն տարածվել սոցիալական ցանցերում։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղայի մայրը նրան տանը թողել էր քույր-եղբայրների հետ։

Մինչ մեծահասակները սենյակում չէին, երեխան բարձրացել էր պատուհանագոգին և կորցրել հավասարակշռությունը։ Պատահական անցորդը նկատել է վայր ընկնող երեխային և բռնել նրան գետնից ընդամենը մի քանի սանտիմետր բարձրության վրա։ Հաղորդվում է, որ երեխան խիստ վախեցած է եղել, սակայն չի տուժել։

Leave a comment