https://arm.sputniknews.ru/20261005/kievi-2-gvortsakal-e-dzerbakalvel-inch-tvjalner-ein-nranq-havaqagrum-107680252.html
Կիևի 2 գործակալ է ձերբակալվել. ի՞նչ տվյալներ էին նրանք հավաքագրում
Կիևի 2 գործակալ է ձերբակալվել. ի՞նչ տվյալներ էին նրանք հավաքագրում
Sputnik Արմենիա
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։ Քննարկվում է պետական դավաճանության հոդվածով գործ հարուցելու հարցը։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T11:44+0400
2026-10-05T11:44+0400
2026-10-05T11:49+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
ձերբակալություն
լրտես
կիև
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107679595_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fdc2352ce4859ab72b222a364c253e3a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Պերմում և Բելգորոդի մարզում ուկրաինական հատուկ ծառայությունների երկու գործակալներ են ձերբակալվել, որոնք տեղեկություններ էին հավաքում ռազմարդյունաբերական համալիրների և վառելիքային համալիրների վերաբերյալ։ Նրանցից մեկի մոտ ռումբ է եղել, որն առգրավվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։ՌԴ ԱԴԾ–ն Բասաևի և Խատաբի հրոսակախմբերի ևս երեք մասնակցի է ձերբակալելՊարզվել է, որ կասկածյալները, գործելով ուկրաինացի համակարգողների առաջադրանքով, Պերմ և Ստարի Օսկոլ քաղաքներում (Բելգորոդի մարզ) տեղեկություններ էին հավաքում պաշտպանական արդյունաբերության և վառելիքաէներգետիկ օբյեկտների վերաբերյալ՝ հետագա դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Նրանց գործողությունները համակարգվել են Telegram-ի միջոցով։Գերատեսչությունը հավելել է, որ Պերմի մարզում գործող գործակալին Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար խոստացել են խոշոր դրամական պարգև և մուտք ԵՄ։ԱԴԾ-ն ձերբակալել է մի մոսկվացու, որը ծրագրում էր պայթեցնել բարձրաստիճան պաշտոնյայի մեքենանՁերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ ահաբեկչական հարձակման, դիվերսիայի նախապատրաստման, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման հոդվածներով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։Քննարկվում է պետական դավաճանության մասին քրեական գործ հարուցելու հարցը։
կիև
2026
Լուրեր
am_HY
Кадры задержания россиян, подозреваемых в сборе сведений об объектах ОПК и ТЭК для подготовки терактов в Пермском крае и Белгородской области
Sputnik Արմենիա
Кадры задержания россиян, подозреваемых в сборе сведений об объектах ОПК и ТЭК для подготовки терактов в Пермском крае и Белгородской области
2026-10-05T11:44+0400
true
PT2M56S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107679595_424:0:1864:1080_1920x0_80_0_0_44057d067ba315dcf470b1ec08e4a71b.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, լրտես, կիև, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, լրտես, կիև, видео
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։ Քննարկվում է պետական դավաճանության հոդվածով գործ հարուցելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Պերմում և Բելգորոդի մարզում ուկրաինական հատուկ ծառայությունների երկու գործակալներ են ձերբակալվել, որոնք տեղեկություններ էին հավաքում ռազմարդյունաբերական համալիրների և վառելիքային համալիրների վերաբերյալ։ Նրանցից մեկի մոտ ռումբ է եղել, որն առգրավվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Պարզվել է, որ կասկածյալները, գործելով ուկրաինացի համակարգողների առաջադրանքով, Պերմ և Ստարի Օսկոլ քաղաքներում (Բելգորոդի մարզ) տեղեկություններ էին հավաքում պաշտպանական արդյունաբերության և վառելիքաէներգետիկ օբյեկտների վերաբերյալ՝ հետագա դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Նրանց գործողությունները համակարգվել են Telegram-ի միջոցով։
«Բելգորոդի մարզում ձերբակալված տղամարդուց առգրավվել է օգտագործման համար պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք։ Պարզվել է նաև, որ նա բազմիցս Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ներգրավվել է որպես առաքիչ, որին խարդախների զանգերի կենտրոնների կողմից խաբված ՌԴ քաղաքացիներիցները փոխանցում էին իրենց դրամական միջոցները», – նշել է ԱԴԾ-ն։
Գերատեսչությունը հավելել է, որ Պերմի մարզում գործող գործակալին Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար խոստացել են խոշոր դրամական պարգև և մուտք ԵՄ։
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ ահաբեկչական հարձակման, դիվերսիայի նախապատրաստման, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման հոդվածներով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Քննարկվում է պետական դավաճանության մասին քրեական գործ հարուցելու հարցը։