Ներկուսակցական այս ընտրությունը որակապես նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական կենսագրության մեջ․ Վահե Հակոբյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարգելի՛ ընկերներ,

սիրելի՛ պատվիրակներ։

Տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից գրանցվել է իմ թեկնածությունը՝ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու նպատակով։

Ներկուսակցական այս ընտրությունը որակապես նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական կենսագրության մեջ, ուստի կոչ եմ անում բոլորիս մրցել համերաշխությամբ և առաջնորդվել անաչառությամբ։ Ամեն դեպքում՝ հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը», հետևաբար՝ Խաղաղությունը, և աներկբա է, որ հաղթում է Հայաստանի Հանրապետությունը։

Հարգանքով՝

Վահե Հակոբյան

Leave a comment