Իրանը լսել է Ռուսաստանի առաջարկները հարստացված ուրանը հանելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։
«Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի հետ և լսում ենք առաջարկը, բայց պետք է նշեմ, որ, վերջին հաշվով, մենք պետք է որոշումներ կայացնենք՝ հիմնվելով ազգային շահերի վրա»,-նշել է նա՝ ընդգծելով, որ Իրանը իր միջուկային ծրագրի հարցերում «իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում» կգործի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ։